1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մամեդյարովը դժգոհել է, որ հավակնորդների մրցաշարում որոշ ադրբեջանցիներ աջակցել են Արոնյանին

Մամեդյարովը դժգոհել է, որ հավակնորդների մրցաշարում որոշ ադրբեջանցիներ 
աջակցել են Արոնյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի շախմատի հավակնորների մրցաշարի ավարտից հետո Ադրբեջանից մրցաշարին մասնակցող Շահրիյար Մամեդյարովը բողոքել է այն փաստի առնչությամբ, որ որոշ ադրբեջանցի շախմատասերներ երկրպագել են ոչ թե իրեն, այլ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ես չեմ բողոքում, սակայն լսեք ինձ: Թեպետ իմ ժամանակը քիչ էր, սակայն ես ձեզ լսել եմ: Թեպետ ադրբեջանցի եմ, սակայն ձեզնից շատերի կողմից աջակցություն եմ տեսել ոչ թե իմ, այլ իտալացու (խմբ.- իտալական ծագում ունեցող, ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանա) կամ հայի (խմբ.- Լևոն Արոնյան) նկատմամբ»,- ասել է ադրբեջանցի շախմատիստը՝ ներողություն խնդրելով, որ չի կարողացել հաղթել հավակնորդների մրցաշարում:

Շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան: Նա 14 հնարավորից հավաքեց 9 միավոր և հաղթանակ տարավ մրցաշարում: Կարուանան իրավունք ստացավ մրցամարտ անցկացնելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցամարտը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Հավակնորդների այս մրցաշարում Արոնյանը կրեց 6 պարտություն, մեկ պարտիա ավարտեց հաղթանակով և 7 պարտիայում կիսեց միավորը: Նա զբաղեցրեց վերջին հորիզոնականը:

Մամեդյարովը կիսեց 2-3-րդ տեղերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]