1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արոնյանի հաջորդ մրցակիցն Անանդն է

Արոնյանի հաջորդ մրցակիցն Անանդն է

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Բադեն-Բադենի միջազգային մրցաշարում աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 3-րդ տուրում միմյանց հետ կմրցեն նաև Մաթիաս Բլյուբաում-Մագնուս Կարլսեն, Գեորգ Մայեր-Ֆաբիանու Կարուանա, Արկադի Նայդիչ-Նիկիտա Վիտյուգով, Հաու Յիֆան-Մաքսիմ Լագրավ զույգերը:

2-րդ տուրից հետո 2 միավորով միանձնյա առաջատարը Նիկիտա Վիտյուգովն է: 1,5-ական միավոր ունեն Լագրավը, Արոնյանը, Կարլսենը:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]