Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Զանգակ»-ը Ասիայի տարածաշրջանի հինգ լավագույն հրատարակչությունների շարքում է

«Զանգակ»-ը Ասիայի տարածաշրջանի հինգ լավագույն հրատարակչությունների 
շարքում է

ԵՐԵՎԱՆ, 4, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլոնիայի մանկական գրքի միջազգային տոնավաճառում, որն անցկացվել է մարտի 25-29-ին, Երևանի «Զանգակ» հրատարակչությունն ընդգրկվել է Ասիայի տարածաշրջանի հինգ լավագույն հրատարակչությունների մեջ:

«Չորս օրվա ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել տարբեր հրատարակիչների հետ, քննարկել մի շարք նոր առաջարկներ, նոր գրքեր հրատարակելու գաղափարներ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը:

Նրա խոսքով` իրենց համար անակնկալ էր, մեծ պատիվ և պատասխանատվություն այդ ցուցակում հայտնվելը: «Առաջ մտածում էինք, որ մեզ վրա միայն մեր երկրի սահմաններում են ուշադրություն դարձնում, պարզվեց, որ նաև արտերկրից են մեզ հետևում: Տոնավաճառում ցուցադրել էինք 43 անուն գիրք, իսկ Բոլոնիայի կազմկոմիտեին որպես մրցանակային գրքեր ներկայացրել «Ժիրո» այբբենարանը, «Կապույտ աղվեսը», «Չիփչունիչուն» և  «Ծուռ Դավիթը» գրքերը»,-ասաց Մեսրոպյանը:

Նա նշեց, որ տոնավաճառի ներքին խոհանոցին ծանոթ չէ և չգիտի, թե ինչ սկզբունքով է իրականացվել ընտրությունը:

Բոլոնիայի մանկական գրքի ցուցահանդեսում Հայաստանը ներկայացված է եղել առանձին տաղավարով: Իրենց լավագույն գրքերն են ցուցադրել «Զանգակ», «Անտարես», «Արևիկ», «GSM Studio» հրատարակչությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]