Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ նախագահի տիկինը և Իտալիայի նախագահի դուստրը ծանոթացան Սերգեյ Փարաջանովի հարուստ ժառանգությանը

ՀՀ նախագահի տիկինը և Իտալիայի նախագահի դուստրը ծանոթացան Սերգեյ 
Փարաջանովի հարուստ ժառանգությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Հանրապետության նախագահի դուստր Լաուրա Մատարելան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ հուլիսի 31-ին այցելեց մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ պահպանվում է Փարաջանովի բազմազան գեղարվեստական և գրական ժառանգությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը հյուրերին ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի կյանքի ողբերգական և փառահեղ դրվագները` ներկաներին ծանոթացնելով նրա ստեղծագործություններին` ֆիլմերին, կոլաժներին, տիկնիկներին, այլ հետաքրքիր գործերի:

Սարգսյանը պատմեց, որ Փարաջանովը սկսել է կոլաժներ ստեղծել` ասելով, որ Խորհրդային Միությունում իշխանություններն իրեն թույլ չեն տալիս կինոժապավեններ նկարահանել, ուստի ինքը այդ բացը կլրացնի կոլաժներով. կոլաժը սեղմված ֆիլմն է:

Զավեն Սարգսյանն անդրադարձավ «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») հանրահայտ և աղմկահարույց կինոնկարին` նշելով, որ այն չունի սյուժե: Այդ ժապավենով  ռեժիսորը ցանկացել է երկրի պատկերը ստեղծել:

Հյուրերը շրջեցին տուն-թանգարանի բոլոր հատվածներով,  լուսանկարվեցին, իսկ շրջայցի ավարտին Զավեն Սարգսյանը Լաուրա Մատարելային նվիրեց «Նռան գույնը» կինոնկարի սկավառակը` շեշտելով, որ այն լավագույն ֆիլմն է Հայաստանի մասին, Սերգեյ Փարաջանովի աշխատանքների փոքր ալբոմը:

Տնօրենը Իտալիայի նախագահի դստերը և ՀՀ նախագահի կնոջը նվիրեց  «Մեկուսացում» գիրքը, որում զետեղված են Փարաջանովի կյանքի բանտային տարիներին վերաբերող նամակներ, նյութեր, նկարներ:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին Զավեն Սարգսյանին ջերմ ընդունելության համար:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]