Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վրաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահի պաշտոնի հավակնորդներից ոչ մեկը պետության ղեկավարի՝ հոկտեմբերի 28-ին կայացած ընտրություններում չհավաքեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընտրական տեղամասերից ստացված քվեաթերթիկների 99,57 տոկոսի տվյալները, որոնք հոկտեմբերի 29-ին հրապարակել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: ԿԸՀ-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին ընտրություններում աջակցում Էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքել Է ձայների 38,66 տոկոսը, նրա օգտին քվեարկել Է մոտավորապես 615 հազար ընտրող:

Երկրորդ փուլում նրա հետ կմրցակցի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունից թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը հավաքել Է մոտավորապես 600 հազար ձայն կամ 37,7 տոկոսը: Ընտրություններում երրորդ տեղն զբաղեցրել Է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունից թեկնածու Դավիթ Բաքրաձեն, որի օգտին ձայն Է տվել 175 հազար մարդ կամ 10,97 տոկոսը: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլիի օգտին քվեարկել Է ընտրողների 3,76 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 46,74 տոկոս: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ, հաղորդել Է ՏԱՍս-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]