Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քանյե Ուեսթը հայտարարել Է, որ իրեն օգտագործել են քաղաքական նպատակներով

Քանյե Ուեսթը հայտարարել Է, որ իրեն օգտագործել են քաղաքական նպատակներով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեփեր եւ պրոդյուսեր Քանյե Ուեսթը, որը հանդես Էր գալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ, հայտարարել Է, որ իրեն օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնք ինքն իրականում չի պաշտպանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կատարողը հոկտեմբերի 30-ին հայտնել Է իր Twitter-ում:

«Այժմ աչքերս բացվել են, եւ ես հասկացել եմ, որ ինձ օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնց ես չեմ հավատում: Ես ինձ սահմանազատում եմ քաղաքականությունից եւ լիովին կենտրոնանում եմ ստեղծագործության վրա»,- գրել Է Ուեսթը: Նա նաեւ հայտարարել Է, որ ոչ մի առնչություն չունի այն մարզաշապիկների ստեղծման հետ, որոնք աֆրոամերիկացիներին կոչ են անում դադարեցնել աջակցությունը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանը:

Ավելի վաղ ռեփերն այցելել Է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել Է Թրամփի հետ, ինչպես նաեւ բազմիցս հանդես Է եկել նրա պաշտպանությամբ:

Քանյե Ուեսթին համարում են ամենահանրաճանաչ ռեփ-կատարողներից մեկն ԱՄՆ-ում: Փորձագետները նրան քանիցս ճանաչել են XXI դարի մեծագույն արտիստներից մեկը: Երգիչն ընդհանուր առմամբ ստացել Է Grammy-ի 21 արձանիկ՝ այդպիսով դառնալով ռեկորդակիրներից մեկն այդ երաժշտական մրցանակի պարգեւների թվով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]