1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրոպական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ

Եվրոպական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց բրիտանական «Քոլեթ» ֆիլմի 
ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 17-ին կայացավ եվրոպական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  փառատոնի շրջանակներում ներկայացվելու են եվրոպական 11 երկիր ներկայացնող նոր ֆիլմեր: Ցուցադրությունները կազմակերպվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Դիլիջանում:

Լրագրողների հետ զրույցում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այս փառատոնի նպատակն է  հայ հանդիսատեսին ցույց տալ   նոր արտադրության և գեղագիտական նշանակություն ունեցող եվրոպական ֆիլմեր:

«Հայաստանը Սերգեյ Փարաջանովի երկիրն է,  մի երկիր, որն աշխարհում և եվրոպական երկրներում ունեցել է իր հսկայական և արժեքավոր ներդրումը կինեմատոգրաֆում: Տեսնում ենք, որ հայ հանդիսատեսը դիտում է տարբեր արտադրության ֆիլմեր` հոլիվուդյան, բոլիվուդյան, «Մոսֆիլմ»-ի արտադրության ֆիլմեր և մտածեցինք, ինչո՞ւ հայ հասարակությանը ցույց չտալ նաև  եվրոպական արտադրության ֆիլմեր: Հավատում ենք, որ այս փառատոնի միջոցով կկարողանանք ամրապնդել կամուրջը հայաստանյան հասարակության և ընդլայնված եվրոպական հասարակության միջև»,- ընդգծեց Սվիտալսկին:

Սվիտալսկու հավաստմամբ` Հայաստանի կինեմատոգրաֆի դպրոցը ավելի մոտ է եվրոպական դպրոցին:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի խոսքով` փառատոնին ընտրված ֆիլմերը ցույց կտան, թե որտեղ է գտնվում և կանգնած եվրոպական կինեմատոգրաֆն այսօր:

Փառատոնը մեկնարկեց բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ:

Փառատոնը կազմակերպվում է Մշակութային ժառանգության եվրոպական տարում` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի կողմից: Փառատոնի իրականացնող գործընկերն է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]