1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շախմատի ֆեդերացիան շնորհավորում է «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» 100-ամյակը  

Շախմատի ֆեդերացիան շնորհավորում է «ԱՐՄԵՆՊՐԵՍԻ» 100-ամյակը

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի առթիվ:

Շնորհավորանքում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի´ «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցներ

 Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անունից ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ: Խորապես կարևորելով լրատվության դերը՝ 1918 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում հիմնադրվեց «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:

Վերջին շրջանում լրատվական դաշտում հայտնվել են բազմաթիվ թերթեր ու կայքեր, սակայն «Արմենպրես» լրատվական գործակալությունը առանձնանում է իր յուրահատուկ ոճով և ճշգրիտ ինֆորմացիայի մատուցմամբ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտային իրադարձությունների լուսաբանմանը՝ մեծ դեր ու նշանակություն տալով նաև հայ առաջատար գրոսմայստերների և պատանի շախմատիստների ելույթներին, և պատահական չէ, որ միջազգային ասպարեզում գրանցած հաջողություններից հետո հայ շախմատիստներն իրենց հաղթանակի տպավորություններով առաջինը կիսվում են հենց «Արմենպրես»-ի մամուլի սրահում:

Գործակալության 100-ամյակի առիթով մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ և հավատարիմ մնալ լրատվականի արդեն մեկդարյա սկզբունքներին:

Նախագահի առաջին տեղակալ՝ Սմբատ Լպուտյան»։

«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]