Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մահացել է ամերիկացի դերասանուհի Վեռնա Բլումը. Variety

Մահացել է ամերիկացի դերասանուհի Վեռնա Բլումը. Variety

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 81-րդ տարում Բար Հարբոր քաղաքում (Մենի նահանգ) մահացել Է ամերիկացի դերասանուհի Վեռնա Բլումը, որը հանրաճանաչ Է դարձել «Գազանանոց» (Animal house, 1978) ֆիլմի շնորհիվ: Հունվարի 10-ին այս մասին հայտնել Է Variety հանդեսը՝ վկայակոչելով ընտանիքի անդամներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդեսի տեղեկատվության համաձայն՝ դերասանուհին երկար ժամանակ տառապում Էր դեմենցիայից: Մնացել են նրա ամուսինը, որի հետ նա ամուսնացած Էր 49 տարի, եւ որդին:

Բլումը ծնվել Է 1938 թվականին: Իր կարիերայի սկզբում նա խաղացել Է տարբեր թատրոններում, իսկ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել Է «Սառը հայացքով» (Medium cool) ֆիլմում: Դերասանուհին միշտ երազել Է խաղալ Ֆրենկ Սինատրայի հետ, եւ նրա երազանքն իրականացել Է «Պարտավորագիր Չերրի սթրիթում» (1977) կինոնկարում: Բլումին հաջողվել Է աշխատել կինոյի այնպիսի գործիչների հետ, ինչպիսք են Մարտին Սկորսեզեն եւ Քլինթ Իսթվուդը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]