1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Grammy. Տարվա լավագույն երգ ճանաչվեց Childish Gambino-ի This Is America-ն

Grammy. Տարվա լավագույն երգ ճանաչվեց Childish Gambino-ի This Is America-ն

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Grammy-ի մրցանակաբաշխությանը տարվա լավագույն երգ Է ճանաչվել This Is America կոմպոզիցիան՝ Childish Gambino-ի (ամերիկացի երաժիշտ Դոնալդ Գլովերի բեմական կեղծանունը) կատարմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հաղթողների պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել փետրվարի 10-ին Լոս Անջելեսի Staples Center մարզական-ժամանցային համալիրում:

Գլովերն ինքն ավելի վաղ հրաժարվել Էր արարողությանը ելույթ ունենալու առաջարկից եւ չԷր եկել պարգեւների հանձնմանը: Արդյունքում՝ արձանիկը հանձնեցին երգի հեղինակներին՝ շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Գերենսենին եւ հիպ-հոպ կատարող Ջեֆրի Լամար Ուիլյամսին (Young Thug):

This Is America-ն Grammy Է նվաճել նաեւ «Տարվա լավագույն ձայնագրություն», «Լավագույն երաժշտական տեսագրություն» եւ «Լավագույն ռեփ/սնագ- կատարում» անվանակարգերում: «Տարվա լավագույն երգ» կատեգորիայում պարգեւի Էին հավակնում նաեւ կանադացի Շոն Մենդեսի In My Blood կոմպոզիցիան, գերմանացի երաժիշտ Zedd-ի The Middle-ը, Քենդրիք Լամարի All The Stars-ը, բրիտանացի կատարող Էլլա Մեյի Boo՚d Up-ը, կանադացի ռեփեր Դրեյքի God՚s Plan-ը, ինչպես նաեւ ամերիկուհի Բրենդի Քառլայլի Joke-ն եւ Shallow երգը՝ Լեդի Գագայի եւ Բրեդլի Քուպերի կատարմամբ: Shallow-ն արդյունքում Grammy ստացավ լավագույն փոփ-դուետի համար:

Քուպերը չԷր եկել մրցանակաբաշխությանը, ուստի Լեդի Գագան պարգեւն ստացավ միայնակ:

Դրեյքի՝ տարվա լավագույն երգի կոչմանը հավակնող God՚s Plan-ը լավագույն երգ ճանաչվեց ռեփ ոճում: «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում արձանիկն ստացավ ծագումով Կոսովոյից բրիտանացի երգչուհի Դուա Լիպան: Ամերիկացի քանթրի կատարող Քեյսի Մասգրեյվը Grammy ստացավ «Տարվա ալբոմի»՝ Golden Hour-ի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]