Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սփյուռքը պետք Է ներկայացուցիչ ունենա խորհրդարանում. Զուրաբիշվիլի

Սփյուռքը պետք Է ներկայացուցիչ ունենա խորհրդարանում. Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սփյուռքի հետ հանդիպման ընթացքում հանդես Է եկել մի շարք կարեւոր նախաձեռնություններով: Նախագահի կարծիքով՝ նկատի առնելով Վրաստանի՝ արտասահմանում բնակվող քաղաքացիների բազմաքանակությունը՝ վրացական սփյուռքն անպայման պետք Է ներկայացուցիչ ունենա Վրաստանի խորհրդարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Մենք իրավասու մարմինների հետ կսկսենք աշատանքն օրենսդրական փոփոխությունների նախագծի վրա, ինչը կապահովի խորհրդարանում Վրաստանի այն քաղաքացիների ընտրությունն, ովքեր ապրում են արտասահմանում: Նման պրակտիկա գոյություն ունի Եվրոպայի երկրներում: Դա միակ հնարավորությունն Է, որպեսզի ընտրված խորհրդարանականները լինեն ձեր շահերի պաշտպանները: Ոչ ոք այնպես չի հասկանա ձեր խոսքը, շահերն ու խնդիրները, ինչպես ձեզնից մեկը, ով կլինի ձեր ներկայացուցիչը խորհրդարանում: Ես հուսով եմ, որ կկարողանամ այս հարցի վերաբերյալ համոզել խորհրդարանի՝ իմ գործընկերներին»,- հայտարարել Է Սալոմե Զուրաբիշվիլին: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը պաշտոնական այցով գտնվում Է Ֆրանսիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]