1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թել Ավիվում կայացել է Սրբուկի եվրատեսիլյան ելույթի առաջին փորձը

Թել Ավիվում կայացել է Սրբուկի եվրատեսիլյան ելույթի առաջին փորձը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սրբուհի Սարգսյանի մրցութային համարի առաջին փորձը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է escxtra.com-ը: 

Երգչուհին բեմում միայնակ է՝ սև հագուստով և երկարաճիտ կոշիկներով: Բեմն ընդհանուր առմամբ մուգ է` ողողված կարմիր լույսերով: Սրբուկի  «Walking out» երգի կատարման ամբողջ ընթացքում լեդ էկրանին և հատակին հայտնվում են կոտրված ապակու կտորներ:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: 

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` մայիսի 16-ին, Սրբուկը ելույթ կունենա առաջին համարի ներքո:

Սրբուհի Սարգսյանը ծնվել է 1994 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվանպետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Լայն լսարանը երգչուհուն ճանաչում է «X-Factor» միջազգային երաժշտական հեռուստանախագծից, որում նա հանդես եկավ երաժիշտ ևպրոդյուսեր Գարիկ Պապոյանի թիմում` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: 2014-ին երգչուհին հանդիսատեսին ներկայացրել է Գարիկ Պապոյանի հեղինակած և գործիքավորած«Boat» երգը: Այն «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությունում ճանաչվել է հունիս ամսվահաղթող երգ: 2012-ից Սրբուհին ստեղծել է «Allusion» բենդը, որը կատարում է փոփ, սոուլ, ռոք քավրներ, տարբեր ժամանակների հայտնի հիթեր: Այս տարի «Ուկրաինայի ձայնը» երաժշտական նախագծում երգչուհին զբաղեցրել է չորրորդհորիզոնականը՝ գերելով օտարերկրացիների սրտերը: Սրբուհին հանդես էր գալիս երաժիշտ և պրոդյուսեր Պոտապի թիմում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]