1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի փոխվարչապետը խրախուսում է հայ և վրացի գործարարներին համատեղ բիզնես իրականացնել

Վրաստանի փոխվարչապետը խրախուսում է հայ և վրացի գործարարներին համատեղ 
բիզնես իրականացնել

ԴԻԼԻՋԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը հետաքրքրված է ինչպես անմիջական օտարերկրյա ներդրումների աճով, այնպես էլ ողջունելի կհամարի, եթե համատեղ ձեռնարկություններ, համատեղ բիզնես անելու հնարավորություն ստեղծվի Վրաստանի և Հայաստանի գործարարների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին Դիլիջանում անցկացվող հայ-վրացական գործարար համաժողովին: 
«Մենք հետաքրքրված ենք ինչպես անմիջական օտարերկրյա ներդրումների աճով մեր երկիր, այնպես էլ ողջունելի կլինի, եթե համատեղ ձեռնարկություններ, համատեղ բիզնես անելու հնարավորություն ստեղծվի Վրաստանի և Հայաստանի գործարարների միջև: Այս առումով նման ձևաչափի համաժողովներն, իհարկե, անփոխարինելի են»,-ասաց փոխվարչապետը:
Նրա կարծիքով՝ վրացի գործարարների ներկայացվածությունը համաժողովում փաստում է, որ նրանք Հայաստանում տեսնում են հնարավորություններ, հայ գործարարների ներկայացվածությունն էլ վկայում է Վրաստանում հնարավորություններ տեսնելու մասին:
Փոխվարչապետը նշեց, որ գործարարները համաժողովից դուրս առերես հանդիպումներ ևս ունեն, որոնք հնարավորություն կտան տնտեսական հարաբերություններն այլ մակարդակի հասցնել: 
«Միջկառավարական հանձնաժողովի նիստին իմ հայ գործընկերոջ հետ համաձայնեցինք, որ մեր երկխոսությունն իմաստ չի ունենա ու չի տա ցանկալի արդյունք, եթե չամրապնդվեն մեր երկրների գործարարների միջև կապերը, և եթե չյուրացվի այն ողջ ներուժը, որն առկա է: Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործարարներին առաջարկելու շատ բան ունենք Վրաստանում, Հայաստանը նույնպես ունի այդպիսի հնարավորություն: Մենք Հայաստանի գործարարներին կարող ենք առաջարկել մեր առանձնահատուկ բարեկամական միջավայրը, բիզնեսով զբաղվելու պարզությունը»,-ասաց փոխվարչապետը: 
Նա ներկայացրեց այն բարենպաստ տնտեսական, բիզնես միջավայրը, որն առկա է Վրաստանում: Փոխվարչապետի կարծիքով՝ դա հայ և վրացի գործարարներին հնարավորություն է տալիս ավելի մեծ շուկաներ դուրս գալ՝ Վրաստանում բիզնես սկսելու միջոցով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]