1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարարը ներկայացրեց Սևանա լճի կապտականաչ գույնի պատճառը

Նախարարը ներկայացրեց Սևանա լճի կապտականաչ գույնի պատճառը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճի վերջին շրջանում նկատվող կապտականաչ գույնը պայմանավորած է մի քանի գործոններով: Դրանցից են կապտականաչ ջրիմուռների աճը, ջրի սառը շերտի վնասումն ու կեղտաջրերի ու կոյուղաջրերի հոսքը լիճ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 9-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչ է տեղի ունենում լճում, կա՞, արդյոք, պետական մակարդակով արված փորձագիտական եզրակացություն և թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել խնդիրը:

«Գործոնները մի քանիսն են: Այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը, ինչը տեսանելի է, առկա է նաև Բայկալ լճում, Սև ծովում և այլն: Սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս: Գեղարքունիքում կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից աղտոտող նյութերը հոսում են Սևանա լիճ: Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում:

Հիմնական պատճառը կապված է նրա հետ, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր: Եվ լճի 6 մետր բարձրացումը, ըստ էության, պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը պակասի և սահմանափակվի, և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի»,- ներկայացրեց Գրիգորյանն ու նշեց, որ մի քանի այլ գործոններ ևս կան:

Անդրադառնալով տարվող աշխատանքներին՝ նա վստահեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անընդհատ իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ և ունի դիտակետներ: Նախարարությունը նաև երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ է ստեղծել: «Մեկը կապված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Սևանա լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալուն, մյուսը՝ դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձում են նմանատիպ խնդիրներ լուծել եվրոպական մայրցամաքում»,- ասաց Գրիգորյանն ու շեշտեց, որ այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կարվի, և դրանով ավելի պարզ կդառնա, թե խնդրին ինչ լուծումներ պետք է տրվեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]