1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի նոր կառուցվող էլեկտրակայանը կփոխարինի Հրազդանի ՋԷԿ-ին

Երևանի նոր կառուցվող էլեկտրակայանը կփոխարինի Հրազդանի ՋԷԿ-ին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կայանի կառուցման մեկնարկի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Նոր կայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարինելու համար, քանի որ այն արդեն հին կայան է, և օգտակար գործողության գործակցիցը ցածր է: Այդ կայանին 1-2 տարվա ռեսուրս է մնացել»,- նշեց Բաղրամյանը:

Բաղրամյանն ասաց, որ «Հրազդանի ՋԷԿ»-ը հոսանք արտադրում է գրաֆիկի պիկերը ծածկելու ժամանակ, երբ չի բավարարում ընդհանուր էլեկտրաէներգիան: Նա ընդգծեց, որ դրա տված հոսանքը բավականին թանկ է, և միայն վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն 4 դրամով ավելի է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի, որը նշանակում է, որ 1 Կվտ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսում է ավելի քիչ վառելիք, և էլեկտրաէներգիան ստացվում է ավելի էժան:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]