Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները

Փաշինյանը ներկայացրեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթները

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ընթացքում ներկայացրեց Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային դրույթները, որոնք անվանեց տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դրանց Փաշինյանն անդրադարձավ հուլիսի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին իր ողջույնի խոսքում:

«Կարծում եմ՝ Շիրակի գործարար համաժողովը շատ հարմար առիթ է, որպեսզի բոլորիս հայտնի իրադարձություններից մեկ տարի անց ես խոսեմ Կառավարության տնտեսական քաղաքականության հայեցակարգային որոշակի մոտեցումների վերաբերյալ, և ըստ էության այս հայեցակարգային դրույթները պետք է անվանեմ տնտեսական հեղափոխության հայեցակարգային դրույթներ, որոնք մենք առաջիկայում կամբողջացնենք, և կներկայացնենք, որպես ամբողջական ռազմավարություն, թե ինչպես ենք պատկերացնում Հայաստանի զարգացումն ու ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանի տնտեսական կառուցվածքը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս փուլում հաջողվել է արդեն հարկային օրենսգրքում իրականացրած փոփոխություններով կարևոր քայլ անել:

«Հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների բերումով մի քանի մակարդակ ենք դիտում՝ միկրոմակարդակ, այսինքն՝ միկրոբիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, միջին բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, և ավելի մանր բիզնեսի նկատմամբ վարվող քաղաքականությունը, որը թերևս մեր առաջիկա անելիքների ուշադրության կենտրոնում է լինելու: Կարևոր եմ համարում արձանագրել, որ մենք նոր շերտ ձևակերպեցինք Հայաստանի տնտեսության մեջ, այն անվանելով միկրոբիզնես, և 2020թ. հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող, որոշակի գործունեության տեսակի ընկերություններն ընդհանրապես կազատվեն բոլոր տեսակի հարկերից: Սրան գումարած, այս ընկերություններում ներգրավված աշխատակիցների համար եկամտային հարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 22%, այլ 5000 դրամ: Մենք սա շատ կարևորում ենք ՀՀ քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար: Սա կառավարության աջակցությունն է ՀՀ քաղաքացիներին, և կոչը նրանց՝ ի վերջո որոշակի գործունեություն ծավալել, և մենք այս հանգամանքը դիտում ենք, որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք»,- նշեց վարչապետը:

ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես համաժողովը նպատակ ունի ստեղծել հարթակորը կնպաստի մարզի տնտեսության և համայնքների զարգացմանը՝ տեղի և օտարերկրյա գործարարների միջև բազմակողմփոխշահավետ համագործակցության կայացման միջոցով: Համաժողովը հնարավորություն է ստեղծում ներկայացնելու մարզի տնտեսական ներուժըզարգացման հեռանկարները և հստակ ոլորտային ներդրումային նախագծերը:

«Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի պաշտոնական մասն ունի շուրջ 300 մասնակից: Ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, արտերկրից 50 գործարարներ, տեղի 150 գործարարներ, փորձագետներ, միջազգային կառույցների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]