Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ադրբեջանի օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռն ընկել Է ծովը

Ադրբեջանի օդուժի ՄիԳ-29 ինքնաթիռն ընկել Է ծովը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել վարժական թռիչքների ժամանակ, սկսվել Է օդաչուի որոնումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին այդ մասին հաղորդել Է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին հանկարծ կորել Է կապն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի հետ, որն ուսումնավարժական թռիչքներ Էր իրականացնում գիշերը, եւ այն անհետացել Է ռադարներից: Նախնական վարկածով՝ ռազմական ինքնաթիռն աղետի Է ենթարկվել եւ ընկել Կասպից ծովը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման եւ փրկման անհետաձգելի միջոցներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել Է հանձնախումբ, որն սկսել Է վթարի պատճառների հետաքննությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]