Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախարար Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ ներկայացուցչին

Նախարար Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռայմունդ Յելեն շնորհակալություն է հայտնել նախարարին և իր թիմին արդյունավետ համագործակցության համար։ «Հայաստանի զարգացման գործում գյուղատնտեսությունն ունի առանցքային նշանակություն։ Ոլորտի ռազմավարության մշակման համատեղ աշխատանքներն ապացույցն են մեր սերտ փոխգործակցության։ Մենք, որպես Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, հանձնառու ենք աջակցել Հայաստանի կառավարությանը ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև կարողությունների զարգացման գործում։ Ձեզ, պարոն նախարար, հավաստիացնում եմ, որ կարող եք հույս դնել մեզ վրա՝ որպես գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված կառույցի», - նշել է կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը։

Նախարար Խաչատրյանը կարևորել է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձը գյուղատնտեսության արտադրողականության և արդյունավետության բարձրացման գործում և ընդգծել, որ արտադրողականության բարձրացմանը միտված քայլերը պետք է լինեն առաջիկա տարիների առանցքային ռազմավարական նպատակներից։

Կողմերը քննարկել են գյուղացիական տնտեսությունների հագեցվածությանը, հողերի քարտեզագրմանը, խոշորացմանը և  հողօգտագործման իրավունքներին առնչվող խնդիրները։ Անդրադարձ է եղել գյուղացիական տնտեսությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության, ներդրումների ներգրավման հարցերին։

Նախարարը գործընկերոջ հետ մտքեր է փոխանակել ոչ պարենային գյուղատնտեսության զարգացման հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Քննարկվել է նաև բնական պաշարների կառավարման խնդիրը գյուղատնտեսության ոլորտում և առանձնահատուկ ընդգծվել է բնապահպանական բաղադրիչի կարևորությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]