1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարար Պապիկյանը և ՉԺՀ դեսպանը քննարկել են «Հյուիս-Հարավ» միջանցքի ծրագրի ընթացքին առնչվող հարցեր

Նախարար Պապիկյանը և ՉԺՀ դեսպանը քննարկել են «Հյուիս-Հարավ» միջանցքի 
ծրագրի ընթացքին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել այս ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ ընթացիկ հարցերը և լուծման տարբերակները համատեղ քննարկելու առումով: «Մենք շահագրգռված ենք «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությամբ և մեզ համար էական նշանակություն ունի երկուստեք պայմանագրային կետերի պատշաճ կատարումը, աշխատանքների ՝ որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը»,- նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցությունը դրական երաշխիքներ են տալիս ընթացիկ հարցերն արդյունավետ և արագ լուծելու համար:

Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել են «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ժամանակացույցին և համապատասխան կարգավորումներին վերաբերող հարցեր:

Չինաստանի դեսպան Թիամ Էրլունն իր հերթին կարևորել է ՀՀ ՏԿԵ նախարարության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունները և տեղեկացրել, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ընթացիկ հարցերի արագ լուծման ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ այս հանդիպումը ևս խթանի աշխատանքներին նոր տեմպ հաղորդելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]