Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանա-բրիտանահպատակ Անուշե Աշուրին 12 տարվա բանտարկության Է դատապարտվել Իրանում

Իրանա-բրիտանահպատակ Անուշե Աշուրին 12 տարվա բանտարկության Է դատապարտվել Իրանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դատարանը իրանա-բրիտանահպատակ Անուշե Աշուրիին դատապարտել Է 12 տարվա բանտարկության, այդ թվում՝ «Մոսադ» իսրայելական հետախուզության հետ համագործակցության համար: Այդ մասին հայտնել Է երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անուշե Աշուրին եւս մեկ մեղադրյալ Է, որը երկքաղաքացիություն ունի, այդ թվում՝ բրիտանական:

«Մոսադի» հետ կապերի եւ լրտեսության մեղադրանքով նա դատապարտվել Է 10 տարվա, անօրինական դասախոսական գործունեության համար՝ 2 տարվա բանտարկության»,- Էսմայիլիի խոսքը մեջբերում Է IRIB հեռուստառադիոընկերությունը:

Բացի այդ, նա հաստատել Է 10 տարվա բանտային ժամկետը իրանա-բրիտանական եւս մեկ հպատակի՝ Արաս Ամիրի համար, որին նույնպես մեղադրել են լրտեսության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]