Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Գեորգի Ծերեթելին բարձր է գնահատել Ազգային ժողովի պատվիրակության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքներին:

ՀՀ ԱԺ նախագահը զրուցակցին առաջարկել է քննարկել Հայաստանում ԵԱՀԿ ԽՎ տարաբնույթ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն խորհրդարանի կարողությունների եւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, օրինաստեղծ գործունեությանը, քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը:

Վերահաստատելով Գեորգի Ծերեթելիի՝ Երեւան այցելելու իր հրավերը` Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ այն հիանալի առիթ կծառայի քննարկելու ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային կարեւորության հարցեր: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]