Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանն իր «SKIMS» արտադրությունը Հայաստան բերելու մեծ պլաններ ունի

Քիմ Քարդաշյանն իր «SKIMS» արտադրությունը Հայաստան բերելու մեծ պլաններ ունի

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան զարմանալի նորություններ է խոստանում, քանի որ, ինչպես աստղն է նշում, ունի մեծ ծրագրեր:  Նա չի բացառել ապագայում Հայաստանում իր «SKIMS» ապրանքանիշի արտադրությամբ աշխատատեղեր բացելու հեռանկարը:

 Քարդաշյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում՝ արձագանքելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի քննադատական գրառմանը այն մասին, որ Քիմը պատրաստվում է «SKIMS» ապրանքանիշի  արտադրություն հիմնել Թուրքիայում:  

Հանձնախումբը, շնորհակալություն հայտնելով Քարդաշյանին Հայոց ցեղասպանության ճանաչման  և գլոբալ իրազեկության բարձրացման գործում առաջնորդության ջանքերի համար, նկատել էր, որ նա արտադրություն է հիմնել Թուրքիայում, ոչ թե Հայաստանում, որը հայտնի է իր արհեստագործությամբ և ծառայություններով: 

«Շնորհակալություն ձեր մտահոգությունների և աջակցության համար:  Երբ ես երազում էի ունենալ իմ սեփական ընկերությունը, ես ցանկանում էի, որ ամեն կտորը պատրաստվի հնարավոր ամենալավ եղանակով, ամենալավ մատերիալից, սկսած նախագծման փուլից մինչև ստեղծում, փորձարկում, նորարարություն և մատուցում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Քարդաշյանը:  Նրա խոսքով՝ չի ցանկանում, որ անցյալի իրադարձությունները հիմք հանդիսանան որևէ մեկի կամ որևէ ազգի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար: Քարդաշյանն ընդգծել է, որ հանձնառու է մնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջմղման ջանքերին:

«Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ես կայցելեմ Հայաստան և հույս ունեմ գտնել ուղիներ՝ ավելացնելու առևտրաշրջանառությունը և լիահույս եմ ստեղծել աշխատատեղեր հայաստանցիների համար, որը կարող է ապագայում ներառել նաև «SKIMS»-ի արտադրությունը: Ես այս ուղղությամբ տքնաջան աշխատել եմ և հույս ունեմ, որ Հայաստան իմ այցելությունը կբերի զարմանալի նորություններ, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ»,-նշել է Քարդաշյանը:

SKIMS-ը Քիմ Քարդաշյանի հիմնադրած նոր՝ լուծումներ առաջադրող ուղղությունն է ներքնաշորերի արտադրության մեջ. դրանք, ամբողջովին և ձիգ ընդգրկելով մարմինը, տալով հատուկ ձև, անթերիության տպավորություն են ստեղծում:  

Քիմ Քարդաշյանը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]