Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը, որի ցայտուն օրինակ է Լիտվայի խորհրդարանի խոսնակի սպասվող այցը Հայաստան: Ազգային Ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքի համար:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Լիտվայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում իր երկրի մշտական աջակցության համար:

Ստանիտե-Տոլոչկիենեն գոհունակությամբ նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է Հայաստանի համար նման պատմական ժամանակաշրջանի հետ եւ ընդգծել, որ Հայաստանի ու Լիտվայի միջեւ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը առանձնահատուկ դրական միջավայր են ստեղծում քաղաքական երկխոսության համար:

Դեսպանի խոսքով՝ Լիտվայում հետաքրքրությամբ են հետեւում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Նա իրենց պատրաստակամությունն է հայտնել աջակցելու այդ օրակարգին, ինչպես նաեւ կիսվելու փորձառությամբ վերականգնվող էներգիայի, պլաստմասի վերամշակման եւ այլ ոլորտներում:

Կողմերը համաձայնություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերն ինչպես բարեկամական խմբերի, այնպես էլ Եվրաինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովների մակարդակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]