Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որի նպատակն է նպաստել տեղական մշակույթի պահպանմանը և մարզերում տնտեսական աճի խթանմանը։ Այս առնչությամբ նախարար Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է այնպիսի մրցունակ նախագծեր, գաղափարներ մշակել, որոնք տվյալ տարածաշրջանն ավելի գրավիչ և նախընտրելի կդարձնեն օտարերկրյա ու տեղի զբոսաշրջիկների համար։

Հաջորդիվ նախարարը մարզպետներից լսել է ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել և անհատական աշխատանքներ տանել ծրագիր իրականացնող համայքների և շինարարների հետ՝ մեկնարկած շինաշխատանքները մինչ տարեվերջ ամբողջական ծավալով ու որակով ավարտին հասցնելու նպատակով։

Հանդիպմանը խոսվել է նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալների բարելավման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին գործող սպասարկման օբյեկտների սանիտարական մաքրության մակարդակի բարձրացման, ինչպես նաև տեսչական մարմինների հետ մարզպետարանների համակարգված աշխատանքին վերաբերող հարցերի մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]