1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ 
նիստը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը:

Նիստի համանախագահներն էին. հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի վարիչ Պետրոս Սուրմելիսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները (ճանապարհային քարտեզներ) հետևյալ ոլորտներում՝ ապրանքների առևտուր, մաքսային ոլորտ, առևտրի տեխնիկական խոչընդոտներ, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ, ծառայությունների առևտուր, հիմնադրում և էլեկտրոնային առևտուր, ընթացիկ վճարումներ և կապիտալի տեղաշարժ, մտավոր սեփականություն, պետական գնումներ, առևտուր և կայուն զարգացում, մրցակցություն, պետական ձեռնարկություններ, թափանցիկություն:

Օրակարգում ներառված էին նաև առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ կողմից իրականացվող դիտանցմանը, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման նոր հնարավորություններին, ԱՀԿ շրջանակներում համագործակցությանն ու ընթացող բանակցային գործընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]