Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Վանաձոր Արմենիա» առողջարանային կենտրոնում 5 միլիոն դոլարի ներդրում է կատարվելու

«Վանաձոր Արմենիա» առողջարանային կենտրոնում 5 միլիոն դոլարի ներդրում է 
կատարվելու

ՎԱՆԱՁՈՐ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Վանաձոր Արմենիա» առողջարանային համալիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեփականատեր Սարգիս Ամիրյանը վարչապետին ներկայացրեց առողջարանային համալիրի ներդրումային ծրագիրը: Տասը տարում նախատեսվում է ներդնել 5 միլիոն դոլար և վերակառուցել համալիրի բոլոր ինը մասնաշենքերը: Սարգիս Ամիրյանը նշեց, որ այս պահին բուժական մասնաշենքը գործում է: Ժամանակին համամիութենական նշանակության առողջարանը միակն է Հայաստանում, որ ունի տորֆաբուժության ծառայություն:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Առողջարանի վերանորոգման ու վերազինման առաջին փուլն ավարտված է։ Ներկայում կապիտալ վերանորոգվել է ավելի քան 30 սենյակ ու բուժական մասը։ Վերանորոգումից հետո, բացի բուժական կաբինետներից, առողջարանն առաջարկում է նոր ստանդարտ, դելյուքս և լյուքս դասի ժամանակակից հյուրանոցային համարներ։ Հիմնանորոգումից հետո առողջարանի դռները բաց են լինելու տարվա բոլոր եղանակներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հոկտեմբերի 26-ին այցելել է Վանաձոր՝ մասնակցելու քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին և ծանոթանալու քաղաքի զարգացման ծրագրերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]