Շունը նեղացել Է տիրուհուց ստոմատոլոգին այցելելու համար
14:32, 1 Նոյեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շան հայացքն ու նրա պահվածքը շատ խոսուն են: Նման դավաճանություն շունը ոչ մի կերպ չԷր սպասում: Ինչպես պատմել Է տեսագրության հեղինակը, ինքը սանին տարել Է ստոմատոլոգի մոտ, ինչը նրան այնքան Էլ դուր չի եկել: Կադրերում երեւում Է, թե ինչպես Է Ֆրիտց անունով շունը տիրուհու հետ նստած ավտոմոբիլում: Շունը սառը հայացքով նայում Է լուսամուտից եւ հայացք չի նետում տիրուհու վրա, թեեւ վերջինս նրան խնդրում Է իրեն նայել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Անունով դիմելը, ներողությունները, նույնիսկ շանը մոտենալը չեն փոխում իրավիճակը. Ֆրիտցը նեղացած նայում Է լուսամուտից եւ չի ցանկանում տեսնել իրեն դավաճանած տիրուհուն: Նա ընդհանրապես ո՞նց կարող Էր այդպես վարվել:
Շանը պատկերող տեսագրությունն արագորեն վիրուսային Է դարձել Ցանցում, եւ Ֆրիտցը դարձել Է Միացյալ Նահանգների հեռուստաալիքների նորությունների սյուժեների գլխավոր հերոսը, հաղորդել Է Sputnik-ը: