Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բռնցքամարտի առաջնությունը շատ մասնակիցներ չունի. Վահան Ադիլխանյան  

Բռնցքամարտի առաջնությունը շատ մասնակիցներ չունի. Վահան Ադիլխանյան

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի առաջնությանն այս տարի չեն մասնակցում Եվրոպական խաղերի հաղթողները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը: «Առաջատարները չեն մասնակցում Հայաստանի առաջնությանը: Նրանք, ովքեր նախորդ տարի դարձան Հայաստանի չեմպիոն, այս տարի չկան: Դա մարզիկների և նրանց մարզիչների որոշումն է: Այս տարի շատ մեծ մասնակցություն չունենք, բայց այդ քչից էլ կարող ենք լավ, որակավոր մարզիկների գտնել»,-ասաց  մարզիչը:

Ադիլխանյանի խոսքով` այս տարի հիմնական՝ մեծահասակների առաջնությանը մասնակցում են երիտասարդ մարզիկներ: «Երիտասարդների մոտ խոսում է փորձի պակասը, սակայն ժամանակի ընթացքում հնարավոր է դա լրացնել»,-նշեց մասնագետը:

Անդրադառնալով ՀԱՕԿ-ի կողմի դեկտեմբերի 2-ին կազմակերպվելիք մրցաշարին՝ մարզիչ Ադիլխանյանը շեշտեց, որ նման բան չպետք է արվեր այն ժամանակահատվածում, երբ անցկացվում է երկրի առաջնությունը: «Որոշ մարզիկներ կորոշեն մասնակցել ՀԱՕԿ-ի կազմակերպած մրցաշարին, քանի որ ՀԱՕԿ-ի ձեռքում է վարկանիշային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունը»,-եզրափակեց նա:

Հավաքական թիմը հունվարին ուսումնամարզական հավաքով կսկսի նոր տարին:  Բռնցքամարտիկները Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար գալիք տարի կունենան միայն երկու մրցաշար:

Հայաստանի ընթացիկ առաջնությանը մասնակցում են մոտ 70 մարզիկներ Երևանից և մարզերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]