Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 7.1 տոկոսով  

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10 ամսում աճել է 7.1 տոկոսով

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, աճել է 7.1 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով պաշտոնական տվյալներին:

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը՝ 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:

Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: «Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ: Այսպիսով, ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7 տոկոսի սահմանագիծը»,-նշել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]