Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Մեծ Բրիտանիայում շինարարը 105 մլն ֆունտ Է շահել վիճակախաղով

Մեծ Բրիտանիայում շինարարը 105 մլն ֆունտ Է շահել վիճակախաղով

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի շինարարը 105 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 135 մլն ԱՄՆ-ի դոլար) Է շահել EuroMillions վիճակախաղով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:

Արեւմտյան Սասեքսի կոմսությունից 42-ամյա Սթիվ Թոմսոնի շահումը մեծությամբ իննեորդն Է դարձել Է ազգային վիճակախաղի պատմության մեջ:

«Ես դուրս եկա իմ ֆուրգոնից, ետ գնացի, մտածեցի՝ թակեմ հարեւանի դուռը, հետ գնացի ֆուրգոնի մոտ. կարծում եմ՝ ես սրտի տագնապի շեմին Էի»,-իր հույզերի մասին Է պատմել Թոմսոնը, երբ իմացել Է շահումի մասին: Մեկնաբանելով այն, թե ինչպես Է ընտանիքը պատրաստվում ծախսել շահումը, երեք երեխաների հայրը պատմել Է, որ իր տասնամյա որդին արդեն երազում Է Tesla ավտոմեքենայի մասին, իսկ ութամյա դուստրը վարդագույն iPhone Է խնդրել: Թոմսոնն ինքը պատմել Է, որ ներկայում ընտանիքն ավելի ընդարձակ տուն Է փնտրում: «Յուրաքանչյուր երեխային առանձին սենյակը տալն արդեն իսկ մեծ գործ Է, ուստի մենք տուն ենք փնտրում»,-ասել Է նա:

Հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի մեկ այլ բնակիչ 170 մլն ֆունտ (218 մլն դոլար) Է շահել EuroMillions վիճակախողով եւ տիրացել երկրում խոշորագույն ջեքփոթին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]