Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գործարկում է CQ Armenia Growth ֆոնդը

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գործարկում է CQ 
Armenia Growth ֆոնդը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CQ Armenia Growth Fund-ը նախատեսված է Հայաստանի և օտարերկրյա անհատ և  ինստիտուցիոնալ ներդրողների համար, որոնք ձգտում են իրենց ներդրումներից վաստակել արդար ֆինանսական եկամուտ՝ միաժամանակ մասնակից լինելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ֆոնդն իր ներդրողներին ապահովում է ռիսկերի կառավարման բարձր մակարդակ, ակտիվների դիվերսիֆիկացիա և գրավիչ ներդրումներ՝ կարգավորվող շուկաների պարտատոմսերում,  բաժնետոմսերում և այլ ֆինանսական ակտիվներում, որոնց առնվազն 60%-ը ներդրվում է ՀՀ դրամով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆոնդը կրկնօրինակում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական» կենսաթոշակային ֆոնդի ներդրումային ռազմավարությունը, որը ստեղծվել է և կառավարվում է ընկերության միջազգային հիմնադիրների հետ սերտ համագործակցության արդյունքում: Ֆոնդը կառավարում է 250.000 մասնակցի ավելի քան 117 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ ակտիվներ:

«Մենք վստահ ենք, որ այսօր Հայաստանն ունի տեղական և օտարերկրյա ներդրողների միջոցները տնտեսություն ներգրավելու մեծ ներուժ՝ հաշվի առնելով առկա մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր երկրի ժողովրդավարական կառավարման ձևը, հարուստ մարդկային կապիտալը,  մակրոտնտեսական կայունությունը և զարգացող ֆինանսական շուկան։  Առավել բազմազան դարձած խթանները, այդ թվում Հայաստանի աճող միջազգային վարկանիշը, նպաստում են վստահության ամրապնդմանը և ներառական տնտեսության ձևավորմանը՝ էլ ավելի բարձրացնելով երկրի գրավչությունն արտաքին ներդրումների համար, որոնց թվում առավել կարևոր են սփյուռքահայերի ներդրումները»,-նշեց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Խորհրդի նախագահ՝ Էրնստ-Լյուդվիգ Դրայսը։

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն ընդլայնում է իր ֆոնդերի ցանկը՝ առաջարկելով նոր ներդրումային ֆոնդ Հայաստանում։ Մենք դրական ենք տրամադրված նոր հեռանկարներին․ CQ Armenia Growth Fund-ը ենթադրում և ակնկալում է դառնալ ճանաչված ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա ներդրողների շրջանում՝ հաշվի առնելով ֆոնդի ներդրումային ռազմավարությունը և պոտենցիալ եկամտաբերության մակարդակը», - ասաց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։

    1. «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը գերմանական Տալանքս և ավստրիական Ցե-Կվադրատ ընկերությունների կողմից համատեղ ստեղծված ձեռնարկություն է, որը հանդիսանում է ակտիվների կառավարիչ ընկերություն Հայաստանում և 2013 թ. ի վեր կառավարում է 258,345 մասնակցի 117 միլիարդ ՀՀ դրամ կենսաթոշակային միջոցներ:
    2. Օտարեկրյա ներդրումային ընկերության կողմից կառավարվող հրապարակայի, բաց, ստանդարտ, պայմանագրային ֆոնդ:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]