1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը կվերսկսի Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը. Reuters

ԱՄՆ-ը կվերսկսի Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության հատկացումը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում Է ընդունել վերականգնել Լիբանանի կառավարությանը 105 մլն դոլարի հատկացումն անվտանգության կարիքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կոնգրեսականի օգնականի:

Ավելի վաղ նոյեմբերի 1-ին գործակալությունը տեղեկացրել Էր, որ Սպիտակ տունը կասեցրել Է ռազմական աջակցությունը Լիբանանին: Նրա տվյալներով՝ Պետդեպարտամենտն այդ որոշման մասին Կոնգրեսին ծանուցել Էր առանց նշելու դրա ընդունման պատճառները: Ինչպես գործակալությանը հայտնել են իրազեկ աղբյուրներ, այդ քայլը կարող Էր պայմանավորված լինել Լիբանանում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ:

Հոկտեմբերի 17-ին Լիբանանում սկսված բողոքի զանգվածային ակցիաները հոկտեմբերի 29-ին բերեցին Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին: Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանեցին խորհրդարանի նստաշրջանի անցկացումը Բեյրութում: Բողոքավորներն այժմ ձգտում են հասնել անցումային կառավարության ստեղծման, որը երկրում կնախապատրաստի ու կանցկացնի վաղաժամկետ ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]