1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանից շատ բան ունենք սովորելու քրեական ենթամշակույթի դեմ պայքարում. Բադասյան

Վրաստանից շատ բան ունենք սովորելու քրեական ենթամշակույթի դեմ պայքարում. 
Բադասյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանը հարուստ փորձ ունի քրեական ենթամշակույթի դեմ պայքարում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին Վրաստանի փոխվարչապետ, Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Վրաստանից շատ բան ունենք սովորելու այս բնագավառում, որովհետև իրենց մոտ առկա է հարուստ փորձ, գործեր, որոնք գնացել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ, որոնցում կոնվենցիան խախտման տեսանկյունից գնահատական է տրվել ՄԻԵԴ-ի կողմից, որպեսզի չկրկնենք սխալները»,- ասաց Բադասյանը:

Նախարարը շեշտեց, որ ինչքան էլ խիստ լինի օրենսդրական մոտեցումը, ինչքան էլ խիստ գործնականում պայքար լինի կազմակերպված հանցավորության դեմ, կառավարության համար մարդու իրավունքները գերակայություն են:

«Մարդու իրավունքները լինելու են գերակայություն, և, բնականաբար, այս ոլորտում որևէ կարգավորում և որևէ պրակտիկայի կիրառում, որը կհակասի մարդու հիմնարար իրավունքներին, պետք է բացառվի: Միաժամանակ, կոշտ պայքար պետք է մղվի կազմակերպված հանցավորության դեմ, և նմանատիպ մարդիկ իրենց ազդեցությունը հասարակության որևէ շրջանակում պետք է չունենան»,- եզրափակեց Բադասյանը:

Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը:  Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]