Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Merriam-Webster բառարանը հայտարարել Է 2019 թվականի բառը

Merriam-Webster բառարանը հայտարարել Է 2019 թվականի բառը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերիամ-Վեբսթերի ամերիկյան բացատրական բառարանը (Merriam-Webster՚s Collegiate Dictionary) «տարվա բառ» Է ընտրել «նրանք» (they) դերանունը: Դեկտեմբերի 10-ին այդ մասին տեղեկատու հրատարակությունը հայտնել Է իր կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2019 թվականի մեր բառն Է դարձել «նրանք»-ը,- հայտնել են բառարանի ներկայացուցիչները՝ նշելով, որ հրատարակության օգտատերերն այս բառի նշանակությունը ճշտել են 313 տոկոսով ավելի հաճախ, քան անցյալ տարի:

Բառարանի կայքում նշված Է, որ այս դերանունը եղել Է ԱՄՆ-ում շատ հասարակական բանավեճերի կենտրոնում, որոնք վերաբերել են սեռական փոքրամասնությունների իրավունքների հարցերին: Մասնավորապես, հրատարակությունը նշել Է, որ լայն արձագանք Է ստացել բրիտանացի երաժիշտ Սեմ Սմիթի արտահայտությունը, որը սեպտեմբերին հայտարարել Է, թե ինքն «իրեն վերագրում Է ոչ բինար գենդերի», այսինքն՝ իրեն չի համարում ոչ տղամարդ, ոչ կին, ուստի խնդրում Է գրել «նրանք», այլ ոչ թե «նա» այն դեպքում, եթե խոսքը վերաբերում Է իրեն: Մերիամ-Վեբսթերի բառարանը «տարվա բառ» Է ընտրում արդեն ավելի քան 15 տարի:

Անցյալում «տարվա բառեր» են դարձել «արդարությունը» (justice, 2018), «ֆեմինիզմը»(feminism, 2017), «գիտությունը»(science, 2013), «սոցիալիզմը»(socialism, 2012), «պրագամտիկը» (pragmatic, 2011): Նոյեմբերին բրիտանական Օքսֆորդի անգլերենի բառարանը (Oxford English Dictionary) «2019 թվականի բառ Է համարել «կլիմայական արտակարգ դրություն» (climate emergency) բառակապակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]