Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Financial Times թերթն ընտրել Է տարվա բառը

Financial Times թերթն ընտրել Է տարվա բառը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Financial Times թերթը տարվա բառ Է ճանաչել Be water («Ջուր եղի՛ր») արտահայտությունը՝ հոնկոնգցի բողոքավորների կարգախոսը, որոնք ոգեշնչված Էին Բրյուս Լիի փիլիսոփայությունից: Ինչպե գրել Է հրատարակությունը, նախքան Հոնկոնգի իշխանությունները կհասկանային, թե ինչ Է տեղի ունենում, բողոքավորները «հավաքվեցին ցողի պես»՝ արգելափակելու կառավարության շենք տանող ճանապարհը: Երբ այդ վայր ժամանեց անկարգությունների դեմ պայքարի ոստիկանությունը, նրանք «ցրվեցին մառախուղի պես»՝ փախչելով նեղ փողոցներով, երբ նրանց բռնում Էին, նրանք «ամրապինդ Էին սառցի պես», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Be water-ը («Ջուր եղի՛ր») ամենահայտնի հոնկոնգցու՝ Բրյուս Լիի փիլոսոփայությունն Է, նշում Է թերթը:

Բրյուս Լին մեծացել Է Հոնկոնգում, բայց հռչակավոր Է դարձել Հոլիվուդում: Նա զբաղվում Էր մարտարվեստներով եւ ոչ միայն դերասան Էր, այլեւ փիլիսոփա:

«Մաքրե՛ք ձեր բանականությունը: Եղե՛ք անկերպ, ինչպես ջուրը: Այժմ դուք ջուրը լցնում եք գավաթը. այն դառնում Է գավաթ: Դուք ջուրը լցնում եք շիշը. այն շիշ Է դառնում: Դուք ջուրը լցնում ենք թեյնիկը, այն թեյնիկ Է դառնում: Այժմ ջուրը կարող Է հոսել կամ Էլ այն կարող Է ցիրուցան լինել: Ջուր եղի՛ր, բարեկամս»,- ասել Է Բրյուս Լին 1970-ական թվականներին հարցազրույցի ժամանակ: Զանգվածային բողոքները, որոնք սկիզբ առան արտահանձնման մասին օրինագծի քննարկումից, Հոնկոնգում շարունակվում են հունիսի սկզբից: Կես տարում Հոնկոնգում տեղի են ունեցել ավելի քան 900 ցույցեր, երթեր, բողոքներ, այդ ընթացքում ձերբակալվել Է 5,8 հազարից ավելի մարդ, տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել բողոքների 932 մասնակիցների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]