Սանտա Կլաուսն ավարտել Է իր 64-րդ շրջագայությունն աշխարհում. NORAD

16:45, 25 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտա Կլաուսն ավարտել Է իր հերթական շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ նվերներով ուրախացնելով ավելի քան 7,5 միլիարդ երեխաների եւ չափահասների ամբողջ աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի եւ Կանադայի Հակաօդային պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD):

«Սանտան վերադարձավ տուն՝ Հյուսիսային բեոեռ… Կհանդիպե՜նք հաջորդ տարի»,- հաղորդվում Է NORAD-ի Twitter-ում:

Ինչպես նշված Է կայքում, այս տարի Սանտան 7 574 576 003 նվեր Է հասցրել մեր մոլորակի բնակիչներին: Սանտա Կլաուսը Հյուսիսային բեւեռի իր նստավայրից մեկնել Էր դեկտեմբերի 24-ին Երեւանի ժամանակով 13:30-ին՝ ինը եղջերուներով լծված սահնակով: Փոխադրամիջոցի առջեւ դժվարին խնդիր Է եղել. ամբողջ աշխարհի վրայով տանել ոչ փոքր բեռ, քանի որ Սանտայի քաշը շուրջ 117 կիլոգրամ Է, իսկ նվերների քաշը հաշվվում Է տասնյակ տոննաներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am