Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Տավուշի մարզի Կողբ համայնք

12:43, 30 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել են Տավուշի մարզի Կողբ համայնք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր այցը հեռարձակում է «Ֆեյսբուք»-ի էջի ուղիղ եթերում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի  ուղեկցությամբ շրջում է համայնքում և շնորհավորում բնակիչների գալիք Ամանորը:


© 2009 ARMENPRESS.am