Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Բաղանիս համայնք

14:00, 30 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Տավուշի մարզի Բաղանիս համայնք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն իր այցը հեռարձակում է «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի ուղիղ եթերում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Բաղանիս համայնքում և ծանոթանում նրանց խնդիրներին:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

 


© 2009 ARMENPRESS.am