Ryanair-ը սկսել է տոմսերի վաճառքը 2 նոր՝ Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով

20:02, 3 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա նաև նշել է, որ եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էին 6-7 ուղղություններ`Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայան, Լիոն, Վիեննա, Վարշավա, Աթենք, Բուխարեստ, Բրյուսել, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.

  1. Փարիզի «Օռլի» օդանավակայան, Transavia
  2. Վիեննա, Wizz air
  3. Վիլնյուս, Wizz air
  4. Բեռլին, Ryanair
  5. Մեմինգեն (Գյումրիից), Ryanair
  6. Հռոմ, Ryanair
  7. Միլան, Ryanair
  8. Աթենք (Գյումրիից), Ryanair
  9. Սալոնիկ, Ryanair
  10. Ռիգա, Air Baltic։

© 2009 ARMENPRESS.am