ԱՄՆ իշխանություններն սկսել են պատժամիջոցներ մշակել Իրաքի դեմ. լրատվամիջոցներ

12:51, 7 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ իշխանութուններն Իրաքի դեմ պատժամիջոցներ են մշակում` ԱՄՆ զորքերը երկրից դուրս բերելու պահանջների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն` հղում անելով «Washington Post»-ին:

Պաշտոնյաների խոսքով` եթե սահմանափակումներն այնուամենայնիվ կիրառվեն, ապա դրանցում առաջնային դեր կխաղան Ֆինանսների նախարարությունն ու Սպիտակ տունը: Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Իրաքի խորհրդարանն ավելի վաղ կառավարությանը կոչ էր անում ամերիկյան ուժերը դուրս բերել: Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքին սպառնում է պատժամիջոցներով` Վաշինգտոնի նկատմամբ թշնամական գործողությունների դեպքում: Թրամփը նաև նշել էր, որ ամերիկյան զինված ուժերը մտադիր չեն դուրս գալ  Իրաքից, քանի դեռ այն չի վճարել ամերիկացիների կողմից կառուցված ավիաբազայի համար


© 2009 ARMENPRESS.am