Խորեն Հովհաննիսյանը պարգևատրվեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով

19:00, 10 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, լեգենդար Խորեն Հովհաննիսյանը 65-ամյա հոբելյանի  կապակցությամբ պարգևատրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:  ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 65-ամյակի կապակցությամբ և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար Խորեն Հովհաննիսյանին պարգևատրեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով: 

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նորընտիր անդամները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում կարևորեց հայկական ֆուտբոլում ներդրում ունեցած, լեգենդար ֆուտբոլիստներին մեծարելու անհրաժեշտությունը:


© 2009 ARMENPRESS.am