ԱՄՆ-ի Սենատը ձեռնամուխ Է լինում Թրամփի իմփիչմենթի գործի քննությանը

09:44, 16 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենատը հունվարի 16-ին կսկսի նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրված մեղադրանքների քննությունը պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում: Այդ մասին հայտնել Է հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ելույթ ունենալով Սենատում՝ Մակքոնելը հայտարարել Է, որ հունվարի 16-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 21:00-ին) կլսեն մեղադրողներին Ներկայացուցիչների պալատից, որոնք սենատորներին կներկայացնեն Թրամփին առաջադրված մեղադրանքի հոդվածները: Նույն օրը երդում կտա Գերագույն դատարանի ղեկավարը, որը կքննի Սենատում կայանալիք գործընթացը, որտեղ սենատորները երդվյալ ատենակալների դեր են կատարելու:

Ներկայացուցիչների պալատը հունվարի 15-ին քվեարկել Է նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործը Սենատ հանձնելու օգտին: Սպիտակ տան ղեկավարին ներկայացված Է մեղադրաքի երկու հոդված՝ իշխանության չարաշահում եւ Կոնգրեսի հետաքննության խոչընդոտում: Փաստաթուղթը նաեւ հավանություն Է տալիս յոթ մեղադրողներին, որոք դատավարության ընթացքում կներկայացնեն Ներկայացուցիչների պալատը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am