Կասիլիասը կարող է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագայի պաշտոնում  

11:54, 17 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կարող է գլխավորել իսպանական ֆեդերացիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Marca-ն: Կասիլիասը կարող է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում ընթացիկ տարվա մարտին:

Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է  պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:


© 2009 ARMENPRESS.am