Վախեցած մկները գիտնականներին օգնել են հասկանալ՝ ինչու են մարդիկ ճերմակում

14:35, 24 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի եւ բրազիլացի գիտնականները պնդում են, որ պարզել են սթրեսի հետեւանքով ճերմակելու կենսաբանական մեխանիզմը: Հայտնագործությունը հեռանկարում կարող Է օգնել կանգնեցնելու այդ գործընթացը՝ չդիմելով մազերի ներկմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Մարդիկ ավելի վաղ Էլ կարծում Էին, որ ճերմակում են երկու պատճառով. տարիքից եւ սաստիկ վշտից, վախից ու ցավից: Դրա դեմ ոչ մի կարգի միջոց, բացի ներկելն, առաժմ չեն մտածել:

Այժմ դա գիտականորեն հաստատված Է. գիտափորձերի ընթացքում Հարվարդի եւ Սան Պաուլուի համալսարանների հետազոտողներն ապացուցել են, որ մելանին նյութի արտադրության համար, որը գույն Է տալիս մազերին եւ մաշկին, պատասխանատու են որոշակի ցողունային բջիջներ (մելանոցիտները), եւ դրանք ինտենսիվորեն քայքայվում են սթրեսից:

Նրանց հետագոտության արդյունքները հրապարակվել են Nature հանդեսում: Տղամարդիկ եւ կանայք կարող են ճերմակել 30-ից քիչ անց ցանկացած տարիքում: Այդ գործընթացի սկսվելու ժամանակն ու տեմպերը որոշվում են հիմնականում ժառանգականությամբ. այն, թե որ տարիքում են ճերմակել ձեր ծնողները, կարող Է հուշել, թե դա երբ տեղի կունենա ձեզ հետ:

Դրանում որոշակի դեր Է խաղում նաեւ վերապրած սթրեսը, սակայն մինչ օրս գիտնականները լիովին չԷին հասկանում, թե դա հատկապես ինչպես Է ազդում մազերի գունազրկման վրա: Հայտնագործությունը կատարվել Է պատահականորեն. փորձեր կատարելով մկների վրա՝ հետազոտողները նկատել են, որ խիստ վախ կամ ցավ տարած կրծողների մոտ մուգ գույնը միանգամայն սպիտակի Է փոխվում մի քանի շաբաթվա ընթացքում:


© 2009 ARMENPRESS.am