Ջասթին Բիբերը պատմել Է նոր ալբոմի թողարկման մասին

14:39, 29 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հավաստել Է, որ իր Changes հինգերորդ ալբոմը լույս կտեսնի հաջորդ ամսին, ինչպես նաեւ YouTube-ում հրապարակել Է Get me թրեքի ձայնագրված տարբերակը, որ կատարել Է Kehlani երգչուհու հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին:

Երաժիշտն Instagram-ում պատմել Է, որ ձանասկավառակը կթողարկվի փետրվարի 14-ին: Թրեք-լիստն առայժմ գաղտնի Է պահվում: Բայց արդեն հայտնի Է, որ մայիսին Բիբերը մեծ շրջագայության կմեկնի ԱՄՆ, որը կսկսվի Սիեթլում կայանալիք համերգով, եւ կավարտվի սեպտեմբերի վերջին Իսթ Ռաթերֆորդում (Նյու Ջերսիի նահանգ) կայանալիք շոուով: Կարիերայում գրեթե հնգամյա ընդմիջումից հետո կատարողը թողարկում Է ալբոմ, մեկնում Է շրջագայության եւ YouTube-ալիքում ներկայացրել Է Seasons վավերագրական սերիալը, որտեղ նա պատմում Է իր մասին: Առաջին սերիան ցուցադրվել Է հունվարի 29-ին: Ընդամենը սերիալում կլինի տասն Էպիզոդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am