Կարեն Չուխաջյանը նվաճել է WBA International տիտղոսը

15:05, 2 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում բնակվող կիսամիջին քաշային հայ բռնցքամարտիկ, 23-ամյա Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը։

Բռնցքամարտիկներն անցկացրել են նախատեսված բոլոր 0 ռաունդները։ Հաշիվն է՝ 95-96 հօգուտ Վորոբյովի, 99-91 և 96-94 հօգուտ Չուխաջյանի։ Դա հայ բռնցքամարտիկի առաջին տիտղոսն է մեծահասակների մրցաշարում։

Մեկ այլ ուկրաինահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանն իր հերթական մենամարտը կանցկացնի փետրվարի 8-ին Կիևում։ Նրա մրցակիցը կլինի վենեսուելացի Խոսբեր Պերեսը։  

 

Հայ մարզիկներին աջակցությունը Ուկրաինայի հայերի միության գործունեության գերակա ուղղություններից մեկն է։


© 2009 ARMENPRESS.am