Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ապրիլի 24-ին Վերսալում համերգ կկազմակերպվի

16:03, 11 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունները կհնչեն ապրիլի 24-ին ֆրանսիական Վերսալի թագավորական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ Վերսալի թագավորական տաճարի կայքի այդ քաղաքն այն վայրը կդառնա, «որտեղ հնարավոր կլինի հայ ժողովրդի ձայնը լսել երաժշտության միջոցով, որը նրա բազմադարյա պատմության խորհրդանիշն է»:

Համերգին կհնչեն Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Մելոդի Լուլեջյանի (սոպրանո), Շուշան Սիրանոսյանի (ջութակ), Աստրիգ Սիրանոսյանի (թավջութակ) ու Վարդան Մամիկոնյանի (դաշնամուր) կատարմամբ:


© 2009 ARMENPRESS.am