50 000 գիրք` դպրոցների գրադարաններին. ՀՀ ԿԳՄՍ նախարարության նվիրատվությունը

10:41, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19  ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գիրք նվիրելու օրվա շրջանակում հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին կնվիրի նոր հրատարակված գրքեր։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, որ դպրոցներին կտրամադրվի 50 հազար գիրք:

Բաշխման գործընթացը մարզերում նախատեսվում է կազմակերպել մարզպետարանների միջոցով:


© 2009 ARMENPRESS.am