Բրիթնի Սփիրսը կոտրել Է ոտքը եւ հայտնվել հիվանդանոցում

16:40, 19 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը հիվանդանոց Է տեղափոխվել կոտրված ոտքով: Այդ մասին Instagram-ում հայտնել Է նրա սիրեցյալը՝ Սեմ Ասգարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտիստուհին վնասվածք Է ստացել պարերի ժամանակ: Պատահարի մանրամասները չեն հաղորդվում: Ասգարին զետեղել Է երգչուհու հետ համատեղ սելֆին հիվանդանոցից:

«Իմ առյուծուհին կոտրել Է նախագարշապարի ոսկորն՝ անելով այն, ինչ սիրում Է, պարելով: Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,- գրել Է նա: Նախագարշապարի ոսկորները գտնվում են ոտնաթաթում: Աննշան կոտրվածքի դեպքում վերականգնումը տեւում Է մեկ ամիսից ավելի:

View this post on Instagram

When you break something it tends to heal stronger specially when you’re my Girl my lioness broke her metatarsal bone on her foot doing what she loves which is dancing  Wishing her the best recovery so she can jump, run, and dance her butt off  #stronger

A post shared by Sam Asghari (@samasghari) on


© 2009 ARMENPRESS.am