Երևանում կանցկացվեն Թբիլիսիի օրեր

15:44, 21 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ զրուցակիցները բարձր են գնահատել Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ միևնույն ժամանակ նշելով, որ բարեկամ քաղաքների միջև գործակցությունն ընդլայնվելու և խորանալու մեծ ներուժ ունի:

Քաղաքապետ Մարությանը և դեսպան Սագանելիձեն քննարկել են նաև այս տարվա ամռանը Երևանում Թբիլիսիի օրերի անցկացմանը վերաբերող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am